ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

«Ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականին առաջին իրագործումը Արցախի միացո՛ւմն է Հայաստանին»․ այսօր՝ մայիսի 26-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում այսպիսի պատգամ հղեց Սարդարապատի հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ, հաղորդում է News.am-ը։

Նա հիշեցրեց, որ մենք կոչված ենք ուենենալու ամբողջական ու միացյալ հայրենիքի երազանք և պետք է զորացնենք ներկա Հայաստանը, որովհետև միասնական ու ամբողջական Հայաստանի արմատները գտնվում են ներկա Հայաստանի մեջ և այդ այդ արմատների վրա պիտի բարձրանա հզոր, ամբողջական և միացյալ Հայաստանը։

«Այսօր յուրաքանչյուր հայի պարտավորությունն է հզորացնել ներկա Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է զարգացնել հայրենիքը, և դա համազգային առաքելություն է և յուրաքանչյուր հայի պարտավորությունը։

«Մեր զավակներն այսօր պետք է մասնակից դառնան Ղարաբաղի անկախության ամրապնդման նվիրական առաքելությանը, Ղարաբաղը մերն է, մեր ժողովրդի զավակները իրենց արյունով վերագրավեցին, վերահաստատեցին, վերատիրացան մեր ժողովրդի արդար իրավունքներին, մեր սրբազան հողին և այսօր մեր ժողովրդի քրտինքով Ղարաբաղը զարգացման ընթացքի մեջ է»,- ասաց Արամ Ա–ն:

Նա շեշտեց, որ Ղարաբաղում արյամբ վերահաստատված իրավունքը սակարկությունների զոհ չի կարող դառնալ։

«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշնակի Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը»,– ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Նա հորդորեց հրաժարվել բևեռացումներից, այնպիսի քայլերից, որոնք Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում ներքին ցնցումներ կարող են առաջացնել։

«Մեր պատմության այս ճակատագրական հանգրվանին, երբ մենք շրջապատված ենք թշնամիներով մեր ժողովրդի ներքին միասնականություն հրամայականը առաջնահերթ անհրաժեշտություն է»,– ասաց Արամ Ա-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: