ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Մակրոնը մտադիր չէ արձակել խորհրդարանը

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը մտադիր չէ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով արձակել Երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր` երկուշաբթի BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիայը:

«Նախագահը չի արձակի Ազգային ժողովը: Ընտրությունների արդյունքերը չեն պարտադրում դա», - նշել է նա:

«Երկրում չկա քաղաքական ճգնաժամ: Ընտրությունները, որոնք ցույց տվեցին ընտրողների ակտիվության աճ, չեն հանդիսանում նախագահ Մակրոնի պարտություն», - ընգծել է պետքարտուղարը:

ՀԻշեցնենք, որ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորում» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների 23,31%-ը, որին հետևում է իշխող «Հանրապետությունը առաջ» կուսակցությունը՝ 22.41% ձայներով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 5 կմ/ժ
20 C°
 
12°  23° 
17.10.2019
12°  24° 
18.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: