ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխարգելելու ջանքերին

Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել, և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում միասին աշխատելով կկարողանանք ավելի արդարացի հասարակություն, ազատ և առողջ ընտանիքներ կառուցել: Այս արժեքներն իրագործելը չափազանց կարևոր է նաև մեր տեսանկյունից: Այս մասին այսօր «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է Tert.am-ը

«Մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ ենք աջակցել այս նպատակների իրագործմանն ուղղված ջանքերին: Մենք միանում ենք այն պլանին, որն ունի կառավարությունը: Իրականում Հայաստանն ընդունել է օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց նաև հայտարարվել էր, որ պատրաստ են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Բայց ամենակարևոր աշխատանքն այն  է, որ այս ամենը դառնա մեր առօրյա աշխատանքի գործնական մասը»,- ասաց դեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: