ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյանին խորհուրդ են տվել Բաքվում Հայաստանի դրոշը չծածանել. Արմեն Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել` մեկնաբանելով Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստը:

«Արսենալը», հիշեցնենք, մայիսի 29-ին Բաքվում կմրցի «Չելսիի» հետ` Եվրոպա լիգայի եզրափակչում.

«Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», և ոչ Հայաստանի հավաքականը:

ՀՖՖ-ն իհարկե հետևում էր իրավիճակին: Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբն ու ֆուտբոլիստը ու մենք հավատում ենք, որ այս իրավիճակում դա լավագույն որոշումն էր:

ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Ըստ մեր լուրերի, Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են, 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղի հերոսներից մեկն էր, պարզել էր հայկական դրոշը:

Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը պարզելու հարցում:

 Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն  այն է, որ Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել բրիտանահայ երկրպագուներին: Սա հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալին» երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի` այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու` ներկա գտնվելու եզրափակիչ խաղին:

Շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ:

Մենք նախապես հավատո՞ւմ էինք, որ նա չի մեկնելու. ոչ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում ենք նրան»,-  ասել է Արմեն Մելիքբեկյանը, հայտնում է armsport.am-ը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: