ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պետք է հրաժարվի S-400-ներից. Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք պիտի Անկարային մակարարվեն այս ամառ, հայտնում է Ermenihaber-ը: 

«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլար է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախատեսվում պատերազմի համար»,- ասել է Փայլանը և շեշտել, որ Թուրքիան գնալով ավելացնում է ռազմական ծախսերը։ Մասնավորապես, եթե  անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։ 

«Թուրքիան պետք է հրաժարվի S-400-ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,- հավելել պատգամավորը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: