ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպեսզի պարոնայք ադրբեջանցիները հասկանան, որ իմ սիրտն այս կողմում է. Պոզները զղջում է, որ չի կարողացել մեկնել Արցախ

protocol.ua

Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները զղջում է, որ վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ չի կարողացել ժամանակ գտնել և մեկնել Արցախ։ Այդ մասին նա ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է Sputnik-Արմենիան:

Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին ու հայերին, նրանց համարում է շատ խելացի։ Հայտնի լրագրողին գրավում է դժվարին պայմաններում հայերի ապրելու և վերապրելու յուրահատուկ ընդունակությունը։ Նրան դուր է գալիս այսքան դժվարությունների միջով անցած այս ազգի կենսուրախությունը։

«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կմեկնեի, չեմ հասցրել։ Կգնայի, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում` պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն», – նշել է Պոզները։

Միաժամանակ, Պոզները հայտարարել է, որ իրեն չի հուզում Բաքվի «սև ցուցակը», ավելին, այն իր մոտ միայն ժպիտ է առաջացնում։

«Ասենք թե ինձ ներառեն սև ցուցակում, և ի՞նչ։ Կարծում եմ, որ ես կշարունակեմ հանգիստ քնել գիշերները», – նշեց լրագրողը։

Պոզները նաև պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին։ Նրա խոսքով` կառավարության ղեկավարի համար շարունակում է կարևոր մնալ իր` լրագրողի մասնագիտությունը։

«Ես նույնիսկ ցանկացա նրան ասել, որ չի կարելի լինել միաժամանակ լրագրող և վարչապետ։ Նա շփման մեջ շատ հասարակ մարդ է, նրա հետ հաճելի է զրուցելը։ Նա կարողանում է լսել, իսկ դա հազվադեպ է լինում նման կարգավիճակ ունեցող մարդկանց դեպքում։ Նա շատ համակրելի մարդ է», – ասել է Պոզները։

 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: