ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձեր բոլորիդ, պապերն էլ կարող են հայ կամ հույն լինել. Կարո Փայլանը` Թուրքիայի խորհրդարանում

Aniarc

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում, անդրադարձել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը` ելույթում նա անդրադարձել է Կապադովկիայում գտնվող ժայռափոր եկեղեցիներին` նշելով, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են այդտեղ, որպեսզի տեսնեն այդ եկեղեցիները, սակայն թուրքերից շատերը այնտեղի սրբապատկերները ջնջում են, հայհոյանքներ գրում պատերին ու դրա պատճառն այն է, որ «նրանց համար քրիստոնեությունը վատ բան է, կարծես այդ հողերը երբեք էլ քրիստոնյաներին չեն պատկանել»:

Ելույթում Փայլանը նաև հիշեցրել է, որ օրեր առաջ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, գտնվելով Տրապիզոն քաղաքում, մեղադրվել էր հունական արմատներ ունենալու մեջ: «Էսենլերի համայնքապետը Իմամօղլուին մեղադրում է պոնտոսցի հույն լինելու մեջ: Դա ակնհայտ ռասիզմ է: 1990-ական թվականներին, որպես ուսանող սևծովյան դաշտերով մինչև Արդվին գնացել եմ երկու ամիս: Շատ էի զարմացել: Կանայք և տղամարդիկ միմյանց հետ հունարեն էին խոսում: Մուսուլման մարդիկ հունարեն էին խոսում: Այդ ժամանակ չգիտեի, որ իսլամացված մարդիկ դեռ հունարեն են խոսում: Իսկ ինչո՞ւ չեք ասում` ի՞նչ կա դրա մեջ արտասովոր: Ինչո՞ւ եք որպես վիրավորանք ընդունում, երբ ձեզ ասում են, որ ունեք հունական արմատներ:

Դրանից հետո Համշեն գնացի: Նստեցի մորուքավոր հորեղբայրների հետ` սուրճ խմելու: Տեսնում եմ, որ այն լեզվով, ինչ խոսում են այդ մարդիկ, հասկանում եմ: Գնացի, ասացի «Բարև ձեզ» (հայերեն): Նրանք էլ ինձ «Փարև ձեզ» ասացին: Սկսեցին հայերեն խոսել: Նրանք զարմացած ինձ հարցնում են. «Իսկ դու որտեղի՞ց համշեներեն գիտես»: Ես էլ ասում եմ. «Պարոնա'յք, դա հայերեն է»: Ուզում եմ ասել, որ հայերի, հույների մի մասը արտաքսվել է այստեղից, սակայն մի մասն էլ մնացել և մուսուլման է դարձել: Իմամօղլուի պապն էլ կարող է հույն լինել: Ձեր` բոլորիդ, պապերն էլ կարող են հայ, հույն լինել, ձեր բարեկամներն էլ կարող են իսլամացված հայ, հույն լինել: Դա չի կարող որպես վիրավորանք ընդունվել: Հայ լինելն էլ, հույն լինելն էլ, թուրք, քուրդ լինելն էլ պատիվ է»,– հայտարարել է Փայլանը:

Նա նաև անդրադարձել է հայ երեխայի` հրապարակային դավանափոխման խնդրին` նշելով, որ դա երեխայի ակնհայտ շահագործում է:

«Այս երկրի պատմությունը հայերն են, հույները, թուրքերը և քրդերը»,- եզրափակելով ելույթը` հայտարարել է Փայլանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: