ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ. Մխիթարյանի թիմակիցները Բաքվում ասուլիս են տվել

Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը և շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, որը թիմի հետ չի մեկնել Բաքու: Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

«Ես ու Մխիթարյանը 5-6 տարի է լավ ընկերներ ենք: Թվիթերում գրել էի, թե ինչ եմ մտածում: Մենք պետք է խաղանք նրա ու մեր վնասվածք ստացած ընկերների համար: Եթե մենք հաղթենք եզրափակիչում, դա կլինի նաև նրանց հաղթանակը»,- ասել է Պապաստատոպուլոսը:

«Իհարկե, հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Արդեն շատ է խոսվել Մխիթարյանի ու քաղաքական հարցերի մասին, բայց հիմա ժամանակն է խոսել ֆուտբոլից: Մխիթարյանը մեզ համար շատ կարևոր է խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում ենք հաղթանակ նվիրել նրան»,- ասել է Գրանիտ Ջական, 

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: