ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության հնարավորությունները սպառված չեն. Լավրով

interaffairs.ru

Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստան-ՆԱՏՕ երկխությունը ձգձգվող ճգնաժամում է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:

«Դրա փոխարեն վերցվել է մեր երկրի դիմադարձման, դեպի արևելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության էսկալացիայի Եվրաատլանտիկայում»: «Դրա հետ մեկտեղ Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել է Լավրովը:

«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: