ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ֆիթչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ «Դրական» կանխատեսմամբ

«Ֆիթչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

Երևանի վարկունակությունը, գործակալության գնահատականով, գտնվում է «bb+» մակարդակում: 
Ըստ «Ֆիթչ»-ի՝ Հայաստանի խոշորագույն քաղաք Երևանը համարվում է երկրի ամենամեծ շուկան՝ ծառայությունների ոլորտի զարգացած մակարդակով և ամենաշատ բնակչությամբ (1.1 մլն մարդ):
«Երևանի բարեկեցության ցուցանիշները դեռևս մնում են համեմատաբար ցածր մակարդակում, ինչն ազդեցություն է թողնում քաղաքի ընդհանուր ֆինանսական պատկերի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունենալու կարգավիճակը, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ որոշակի սահմանափակումներով հանդերձ»,- նշված է «Ֆիթչ»-ի զեկույցում:
Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկան ընտրելիս նման կառույցների հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ 
Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին և կանխատեսումներին կարող եք ծանոթանալ «Ֆիթչ Ռեյթինգս» գործակալության պաշտոնական fitchratings.com կայքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: