ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարևորությունը՝ երկրների և ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման և ընդլայնման տեսանկյունից։

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10՝ Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: