ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը; Ինչպես հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերլուծել ոլորտում առկա բացերն ու խնդիրները և վերջիններիս հիման վրա մշակել ոլորտում աջակցության ծրագրերի հայտերի փաստաթղթերի փաթեթ` նախանշելով բյուջետային աջակցության ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագրով նախատեսվում է նաև աջակցել արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման ու արդիականացման գործընթացներին և այլն:

Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրի փորձագետները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ այս Ծրագիրը կնպաստի արդարադատության ոլորտում ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բարեփոխումների առավել արդյունավետ և թիրախային իրագործմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: