ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիարժեք հանգիստ ունենալու համար ավելի լավ վայր չեմ պատկերացնում, քան Արցախն է. Սիրուշո

Artsakhpress
Միջազգային հանրության ուշադրությունը գրավող ցանկացած միջոցառում, ինչպիսինն է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության անցկացումն Արցախում, շատ կարևոր է բոլորիս համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մարզադաշտում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան):

«Ուրախ եմ, որ Արցախում այսպիսի տոնական տրամադրություն է իշխում: Այս միջոցառումը խթան կհանդիսանա, որ տարբեր երկրներից մեծ թվով մարդիկ այցելեն Արցախ, ճանաչեն Արցախն ու արցախցիներին: Ինձ համար շատ կարևոր է, որ ConiFA-ի առաջնության հանդիսավոր բացմանը լինեմ Արցախում: Արցախը հայերի ոգևորության աղբյուրն է: Լիարժեք հանգիստ ունենալու համար ավելի լավ վայր չեմ պատկերացնում, քան Արցախն է»,-մասնավորապես ասել է Սիրուշոն:

ConiFA-ի առաջնության հանդիսավոր բացման համերգին Սիրուշոն հանդես է գալու մի քանի երգով: Նա կներկայացնի նաև մի երգ, որը երբեք չի երգել: Սիրուշոն Արցախում է իր ամուսնու հետ:

Նա նշել է նաև, որ ինքը հասցրել է լինել Շուշիում՝ Ջդրդուզում (Կատարոտ), Հունոտի կիրճում, քայլել Ստեփանակերտի փողոցներով ու հիացել: Երգչուհին Արցախում ունի սիրած վայրեր, ուր ինքը միշտ այցելում է: Ըստ Սիրուշոյի՝ եթե ինքը մենահամերգ ունենա, շատ հավանական է, որ այն կկազմակերպվի հենց Արցախում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: