ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ

Հունիսի 15-ից «Արմենիա Էյրվեյզ»  ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան/ Թեհրան/Երևան ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իրենց էջում ներկայացնում է Արմենիա Էյրվեյզ ընկերությունը: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Հայտնում ենք Ձեզ, որ հունիսի 15-ից Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան/ Թեհրան/Երևան ուղղությամբ:

Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից` ամեն օր:

Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով կենտրոնական գրասենյակ՝ Նալբանդյան 19 կամ ավիագործակալներից: Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ, հեռախոսի համար +98 21 8836 6400:

Միակողմանի տոմսի արժեքը սկսում է 69,000 դրամից:

Մանրամասաների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք 010 524401 հեռախոսահամարին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: