ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում քվեարկության կդրվի Ալիևի դուստերի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը բացահայտած լրագրողի սպանության վերաբերյալ զեկույցը

Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով և մարդու իրավունքների հանձնաժողովն օրերս հրապարակել է տարբեր երկրների պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության հետաքննությամբ զբաղվող մալթացի հայտնի լրագրող Դաֆնա Գալիցիայի սպանության հետաքննության վերաբերյալ զեկույցը: Այն  քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին:

Զեկույցի նախագծում նշվում է «սպանության կասկածյալներին դատարանի առջև կանգնեցնելու և սպանության պատվիրատուներին պարզելու հարցում Մալթայի իշխանությունների անկարողության մասին»:

Դաֆնա Գալիցիայի անցկացրած հետաքննության համաձայն` Մալթայում կոռուպցիայի առանցքային օբյեկտը Pilatus մասնավոր բանկն է: Բանկի հաճախորդների մեծ մասը եղել են «քաղաքականապես նշանակալի դեմքեր», ինչը մեծացնում է փողերի լվացման ռիսկը: Բանկում հաշվեհամարներ են ունեցել Մալթայի վարչապետին մոտ մարդիկ, հաճախորդների ցանկում եղել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ընկերություններ:

Սա հակակոռուպցիոն միջազգային առաջին հետաքննությունը չէ, որի մեջ ներգրավված են Ադրբեջանի նախագահի ընտանիքը և մտերիմները: Այսպես, 2016 թվականին «Պանամայի փաստաթղթերի» շնորհիվ բացահայտվել է Ալիևիների ընտանիքի օֆշորային գործունեությունը և դրա արդյունքում ստացվող եկամուտները:

Ադրբեջանի իշխող վերնախավը հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում 2017 թվականին, երբ բրիտանական The Guardian թերթի կողմից անցկացված լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտվեց, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար: Այս հետաքննությունը հայտնի է «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ:

Արտասահմանյան տարբեր պաշտոնյաներին կաշառելու Ադրբեջանի քաղաքականությունն, ի դեպ, արդեն հայտնվել է ԵԽԽՎ օրակարգում: Այսօր Միլանում մեկնարկել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ՝ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:

Այս բացահայտումներն ադրբեջանական իշխանություններին մեծ հաշվով այդքան էլ չեն մտահոգում, քանի որ սեփական հասարակությանն Ալիևը «հեռու է պահում» նման թեմաներից, իսկ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում կոռուպցիոն այդ սկանդալներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: