Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, այլ ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կիպրոսի թեմի առաջնորդի հետ
Կիպրոսի Հայոց առաջնորդարանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-ին հանդիպեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, կիպրահայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի և կիպրահայ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Ողջունելով նախարար Մնացականյանին՝ Տ. Խորէն արք. Տողրամաճեանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է բաց զրույց ծավալելու ինչպես Հայաստանին առնչվող զարգացումների, այնպես էլ՝ Սփյուռքին հուզող հարցերի շուրջ։ Իր խոսքում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց կիպրահայ համայնքում գործող կրթական և հոգևոր կառույցների ունեցած անգնահատելի դերը ազգային ինքնության պահպանման և հայ-կիպրական դարավոր բարեկամության ամրապնդման գործում և հույս հայտնեց, որ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը հնարավորություն կընձեռի առավել խորացնելու և հարստացնելու Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական օրակարգը: «Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, և այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», - նշեց ԱԳ նախարարը: ԱԳ նախարարն այս հարաբերություններում առանձնահատուկ ընդգծեց Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է: Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ մեր ազգային ինքնությունը»: Ներկայացնելով իր այցի նպատակները և հունիսի 4-ին կայանալիք եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման օրակարգը և այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի»: «Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը»: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: «Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից ի վեր չափազանց էական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի կյանքում: Մենք անդրադարձանք մեր կուտակված ներքին խնդիրներին, մենք ի ցույց դրեցինք պետության, պետական-հասարակական ինստիտուտների կարողությունը, ուժը: Հասարակության ընդվզումը, որը բերեց թավշյա խաղաղ, ոչ բռնի հեղափոխության, չքայքայեց պետության հիմքերը, այլ միայն նպաստեց դրանց ամրապնդմանը: Մենք 27 տարի շարունակ կառուցել ենք երկիր, որը ես կկոչեմ եվրոպական մոդելի երկիր: 1991թ. ի վեր մենք ընտրեցինք պետության կառուցման այդ ուղղությունը, որի հիմքում դրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը»,- նշեց ԱԳ նախարարը: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում: Այնուհետև ԱԳ նախարարը շրջայց կատարեց Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ