ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հունիսի վերջին կայցելի Երևան

ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմ չէ, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Turan գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ  հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը, որը այցելել է Բաքու: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Իմ դերն այդ ջանքերին աջակցելու մեջ է», - նշել է  Կլաարը:

«Նախագահ Իլհամ Ալիևն ինձ տեղեկացրել է այն մասին, թե ինչպես է  գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսին են մարտահրավերները, հնարավորությունները: Այս ամսվա վերջ ես մտադիր եմ այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ», - շարունակել է ԵՄ ներկայացուցիչը:

Արդյոք Ալիևի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է հումանիտար քայլերի իրականացումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին կողմերը: Պատասխանելով այդ հարցին Թոյվո Կլաարն ասել է, որ այդ թեման շոշափվել է:

«Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ, որ Բաքվում և Երևանում հասկանում են այդ գործընթացի կարևորությունը և ես խնդրեցի նախագահին և արտգործնախարարին ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այս գործընթացին», - ասել է Կլարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Եվրամիությունը աջակցել խաղաղ գործընթացին, Բրյուսելի ներկայացուցիչը նշել է, որ երկար տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանն աջակցելու, բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերին:

Գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մակարդակով շփումները: Ինչպե՞ս է նման դեպքում հնարավոր այդ ուղղությամբ ԵՄ նախագծերի իրականցումը: Այս հարցին Կլաարն ասել է, որ ԵՄ-ն երկու նման նախագիծ ունի և դրանցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը,  վերջերս կայացել է Թբիլիսիում:

Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնար է առանց շփման և միմյանց հասկանալու: Ահա թե ինչու  երկրների առաջնորդները պետք է հասկանան,  թե որքան կարևոր է  դա:

«Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներց հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նման փոխըմբռնում կա», - ասել է Կլաարը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո մեծացել են արդյո՞ք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Այս հարցին ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հավատարիմ է  խաղաղ կարգավորմանը և կառուցվածքային երկխոսությանը:

«Այսպիսին է մեր տպավորությունը ՀՀ ԱԳ նախարարի և Հայաստանի այլ առաջնորդների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շարքից հետո», - ասել է Կլաարը:

Այդ դեպքում ինչու՞ 30 տարի շարունակ կարգավորման հարցում առաջընթաց չկա, եթե բոլորը կառուցողական են տրամադրված: Ի՞նչ է անհրաժեշտ, որ բեկում տեղի ունենա: Այս հարցերին ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ ցանկացած հակամարտության համար կարելի է լուծում գտնել:

«Որպեսզի բեկում տեղի ունենա կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Դա մի բան է, որը չի կարող նրանց դրսից տրվել», - ասել է դիվանագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: