ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ. Press Association

EADaily

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 20-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Պահպանողական կուսակցության առաջնորդի և, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնի հետ, սակայն նրանց անձնական հանդիպումը չի կայանա: Այդ մասին հունիսի 4-ին հայտնել է Press Association բրիտանական լրատվական գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, խոսակցությունը «բարեկամական էր և արդյունավետ», սակայն արտաքին գործերի նախկին նախարարը մերժել է անձնական հանդիպման հնարավորությունը: Ինչպես իր հերթին ճշտում է ITV հեռուստաալիքը, Ջոնսոնը պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թրամփի հետ չի հանդիպել այն պատճառով, որ երեքշաբթի օրվա համար պլանավորել էր այլ միջոցառում:

Այցի նախօրեին The Sun բրիտանական տաբլոիդին տված հարցազրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ջոնսոնը, որը, հարցումների համաձայն, Դաունիգն-սթրիթ, 10-ի նստավայրն զբաղեցնելու ֆավորիտն է, հիանալի գլուխ կհաներ վարչապետի պարտականություններից Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու դեպքում: ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ Ֆորին օֆիսի նախկին ղեկավարը և Լոնդոնի նախկին քաղաքագլուխը «լավ տղա է» և միշտ էլ դուր է եկել իրեն


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: