ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Զելենսկին առաջին աշխատանքային այցով Բրյուսելում է

RT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել, որտեղ կունենա բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ուկրաինայի նախագահը խոստացել է եվրոպացի բարեկամներին հիշեցնել Դոնբասում զոհված ու վիրավորված հարյուրավոր երեխաների մասին»,- ասված է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հունիսի 4-ին զետեղվել է Twitter-ում:

Բրյուսելում Զելենսկին հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Բրյուսելում Ուկրաինայի կողմից արծարծվելիք հարցերի թվում կլինի «Ղրիմի վերադարձման» ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, այդ թեման Զելենսկին մտադիր է քննարկել Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 11 կմ/ժ
22 C°
 
23°  38° 
22.07.2019
23°  37° 
23.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: