ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Լոնդոնում հանդիսավոր ընթրիք է կազմակերպել արքայազն Չառլզի պատվին

Газета.Ру

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունիսի 4-ի երեկոյան Թրամփը և նրա տիկին Մելանյան հանդիսավոր ընթրիք են կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում՝ Ռիջենթս փարքում: Ընդունելությանը որպես պատվավոր հյուրեր, բացի արքայազն Չառլզից և Կամիլլայից, ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն՝ ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդամենը ընդունելությանը հավիրվել էր վաթսուն հյուր:

Հունիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիա այցի եզրափակիչ օրը, ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ կմեկնի Փորտսմութ, որտեղ Մեյի հետ կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման հիշատակի միջոցառումներին: Սպասվում է, որ հենց այնտեղ հյուրերին պաշտոնապես հրաժեշտ կտա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: