Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել է բանկի ներկայացուցիչներին՝ ավելի ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում:
Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. բանկի ակտիվ մասնակցությամբ նախորդ տարիների ընթացքում հանրային և մասնավոր սեկտորներում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:
Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան և ընդհանրապես տարածաշրջան՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել Աստանայի տնտեսական ֆորումին և շատ տպավորված է այնտեղ նախագահ Սարգսյանի հետաքրքիր ելույթից: «Ձեր խոսքերը ոգեշնչեցին բոլոր ներկաներին,- ընդգծել է նա: - Դուք խոսեցիք գլոբալիզացիայի, 21-րդ դարի մասին, անդրադարձաք ամենակարևորին՝ մարդկային կապիտալին, արհեստական բանականությանն ու ապագային, նշեցիք, որ տեխնոլոգիաները շատ են փոխվելու: ԱԶԲ-ում շատ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպիսին են լինելու տեխնոլոգիաներն ապագայում»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախագահական նախաձեռնությունների շրջանակում մտադիր է ձեռնարկել երկրի ապագային ուղղված մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է խթանել կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը: Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ծրագրերի իրականացմանն Ասիական զարգացման բանկի հնարավոր մասնակցության մասին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 3,6 կմ/ժ