ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

Ղարաբաղի իշխանությունները տեղյակ չեն եղել կարգավորման գործընթացից. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ու հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ», - նշեց վարչապետը։

Նա ասաց, թե դրանից հետո, երբ հանդիպմանը ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իր մոտ հարց է առաջանում. «Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»։

ՀՀ վարչապետը շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, հաղորդում է Aysor.am-ը։

«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ իրենք ասելով ո՞ւմ նկատի ունի, վարչապետն արձագանքեց՝ շատ կոնկրետացնելու կարիք կա՞։

Դիտարկմանը, թե Բակո Սահակյանը հայտարարել է, որ չգիտի Արցախում դավադիր ուժերի մասին, եթե իմանա, համապատասխան միջոցներ կձեռնարկի, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ լավ է։

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 21 կմ/ժ
29 C°
 
20°  31° 
28.06.2019
18°  29° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: