ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողին չեն ընդունել Բաքվում

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողին չեն ընդունել Բաքվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող Թորհիլդուր Սուննային չեն ընդունել Բաքվում։

Զեկուցողի այցի ժամկետները համարվել է «անհարմար»՝ կապված երկրում հունիսի 4-5-ին նշվող պետական տոների հետ։ «Ես հիասթափված եմ՝ Ադրբեջան կատարելիք այցիս կրկին հետաձգմամբ, որի ընթացքում իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հետ քննարկելու էի քաղբանտարկյալների հարցը։ Իշխանություններն ասում են, որ օրերը անհարմար են՝ վերջերս հայտարարված տոների հետ կապված։ Սպասում եմ սեպտեմբերի այցին»,-թվիթերում գրել է Թորհիլդուր Սուննան։

Նշենք, որ Սուննան նշանակեց Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող 2018թ․-ի հունիսին՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն հետաքննությունների իրականացումից հետո Հիշեցնենք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով նախորդ զեկույցը 2013թ․-ին պատրաստել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերը, որի զեկույցը, սակայն, մերժվեց ԵԽԽՎ-ում՝ Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու արդյունքում։ Այս գործընթացում մեծ դերակատարում էր ունեցել այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեն, ում նկատմամբ այժմ Միլանում դատական գործընթաց է ընթանում՝ Ադրբեջանից 2,3մլն եվրո ստանալու մեղադրանքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: