ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանից և ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների սահմանափակում չկա. ԿԲ

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի կայքէջից

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: