ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն կտրամադրի

Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,-ներկայացրեց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ 2018-ին երկկողմ այցերը բավականին դինամիկ են եղել: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը նաև առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ մի շարք անդամ երկրներ` խթանելու համար մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը: Առաջին նման այցը իրականացվել է հունվարին Գերմանիա: Նախարարը վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: