ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին կհայտարարվի միաժամանակ. Զոհրաբ Մնացականյան

Panorama.am

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական անգամ կոչ է արել լրագրողներին սպասել, մինչև որ պաշտոնապես հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման ժամկետը, հայտնում է News.am-ը

Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հանդիպման մասին հարցին, հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն՝ կողմերն այդ մասին կտեղեկացնեն միաժամանակ։ «Օրը մոտենում է»,- հավաստիացրել է ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր Վաշինգտոնում նախարարների հանդիպման հնարավորության մասին։

Պատասխանելով Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ՀԿ ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ նրա տեսակետն արտահայտում է նախագահ Ալիևը։ Ընդհանուր առմամբ, Մնացականյանը կարծում է, որ «հանդիպման փաստն առաջնահերթ նշանակություն չի կրում, թեև չարժե անտեսել այն»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
31 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: