ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճի՞շտ է, որ ձեր հայրը հայ է. թուրք փաստաբանը` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր Օջալանին

Թուրքական «Յենիչաղ գազեթեսի» կայքի սյունակագիր Արսլան Թեքինն իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայ լինելու վերաբերյալ պնդումներին, հայտնում է Ermenihaber-ը: 

Հիշեցնելով, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հունիս ամսին ընթանում էր Օջալանի դատավարությունը՝ թուրք հոդվածագիրը ներկայացրել է մի դրվագ այդ դատավարությունից։

PKK-ի գործողությունների արդյունքում սպանված թուրք զինվորների շահերը պաշտպանող և դատարանում որպես մեղադրող կողմ հանդես եկող փաստաբան Ֆուաթ Թուրգութը բազմաթիվ հարցեր տալուց հետո վերջին մի հարց է ուղղել Օջալանին՝ հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ նրա հայրը հայ է։

Նիստը նախագահող դատավոր Մեհմեթ Թուրգութ Օքյայը հակադարձել է փաստաբանին՝ նշելով, որ մարդու ազգային պատկանելիությունը կարևոր չէ, մարդկությունն է կարևոր։ Դատավորը հրաժարվել է այդ հարցը Օջալանին ուղղել, սակայն վերջինս ոտքի է կանգնել որպեսզի պատասխանի նրան։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության»  հիմնադիրը սկսել է նրանից, որ իր մայրը թուրքական ծագում ունի՝ թուրքմեն է, իրենց հարևան գյուղից։ Սակայն դատավորը ընդհատել է նրան՝ թույլ չտալով ավարտել խոսքը։

Այդպես էլ Օջալանը չի հասցրել իր հոր ծագման մասին խոսել։ Սակայն հոդվածագիրը նշում է, որ մեկ այլ լրագրող այլ առիթով Օջալանին նույն հարցը ուղղել է, որին ի պատասխան քուրդ առաջնորդն ասել է, որ իր հայրը հայ չէ, բայց հայերի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել։ Փոխարենը նա ակնարկել է թուրք ազգայնականների առաջնորդ Արփարսլան Թուրքեշի հայ լինելու մասին՝ նշելով, որ նա Հայաստանի նախագահի հետ հանդիպած առաջին թուրք առաջնորդն է եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: