ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է. Բախտաձե

Эхо Кавказа

ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում:

«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նաև նշել է, թե հասկանում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված է աշխարհաքաղաքական համատեքստից: Վրացական կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում է գտնվում հունիսի 5-ից: ԱՄՆ-ը վարչապետի այցի գլխավոր նպատակն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային կլիմային ծանոթացնելն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: