ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել Ստամբուլը՝ Կ. Պոլիս դարձնել ցանկացող մարդկանց գլուխները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Twitter-ի այն գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կ. Պոլսի, հայտնում է Ermenihaber-ը

ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում, որտեղ ասված էր. 

«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է.

«Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք, թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: