ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում:

Այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Արման Աբովյանը և Աննա Կոստանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: