ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը

mir24.tv

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը, որը վերածվել է ողջ աշխարհում թողարկող երկրի ճնշման գործիքի, միաժամանակ նշելով, որ վստահությունը դոլարի հանդեպ աշխարհում ընկնում է, հայտնում է NEWS.am-ը։

«Ինչ վերաբերում է ֆինանսներին, նշեմ. հիմնական գլոբալ գործիքներն այստեղ ստեղծվել են դեռևս Բրետոն-Վուդյան համակարգի շրջանակում 75 տարի առաջ։ Նրան 70-ականներին փոխարինելու եկած Յամայկայի արժութային համակարգը, հաստատելով դոլարի գերակայությունը, ըստ էության, չի լուծել գլխավոր խնդիրները, առաջին հերթին՝ արժութային հարաբերությունների և առևտրային փոխանակման հավասարակշռվածությունը։ Այդ ընթացքում ի հայտ են եկել նոր տնտեսական կենտրոններ, բարձրացել է տարածաշրջանային արժույթների դերը, փոխվել ուժերի և շահերի հավասարակշռությունը»,- ասաց պետության ղեկավարը՝ հանդես գալով ՊՄՏՀ-ում։

«Ակնհայտ է, որ այդ խոր փոփոխությունները պահանջում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ադապտացում, դոլարի դերի վերիմաստավորում, որը, դառնալով համաշխարհային պահուստային արժույթ, այսօր վերածվել է թողարկող երկրի ճնշման գործիքի մնացած աշխարհի վրա։ Ի դեպ, իմ կարծիքով, ամերիկյան ֆինանսական իշխանությունների, նաև քաղաքական կենտրոնների մեծ սխալն այն է, որ իրենք են խափանում իրենց առավելությունները, որոնք ստեղծվել են Բրետոն-Վուդյան համակարգի ստեղծման ժամանակ, վստահությունը դոլարի հանդեպ պարզապես ընկնում է»,- ամփոփել է նա։ 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 9 կմ/ժ
23 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը