ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

«Ճանապարհ դեպի Մինսկ». Վահագն Դավթյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացվում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի երրորդ հերոսը մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն է:

Վահագն Դավթյան

Մարզաձևը: Մարմնամարզություն

Ծնվել է: 19/08/1988

Ծննդավայրը: Երևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը: 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը:

Ամենահիշվող հաղթանակը: 2016 և 2018 թվականների Եվրոպայի առաջնություններում նվաճած արծաթե և բրոնզե մեդալները:

Եվրոպական խաղերում...

«Ավելի լավ մասնակցություն պետք է ունենամ, քանի որ վարկանիշով ավելի բարձր մրցաշար է: Պետք է գոհ լինեմ իմ ելույթից: Մեզ համար եզրագիծ չենք գծում՝ մաքսիմում ու մինիմում արդյունքի: Սպորտում հաշվարկով մրցման գնալ չի կարելի. դա կնշանակի, որ գործդ թողած ինչ-որ հաշվարկներով ես զբաղված»:

Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումային օրերն են՝ հունիսի 27, 29, 30:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 9 կմ/ժ
23 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը