ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր, Մհեր Մարկոսյանը՝ արծաթե

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ:

Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը, իսկ Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձավ փոխչեմպիոն:

Եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով եւ նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Հունիսի 8-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հարություն Մանուկյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) եւ Աշոտ Ռուշանյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես Եվրոպայի առաջնությունը մասնակցել էր 9 ըմբիշով եւ նվաճել 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 21 կմ/ժ
26 C°
 
20°  34° 
24.08.2019
20°  33° 
25.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը