ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոկաևը շնորհակալություն է հայտնել ընտրողներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար

© РИА Новости / Алексей Никольский

Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար:

 «Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ դա խոսում է երկրում քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում:

Ղազախստանի ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ 70% ձայնով հաղթել է Տոկաևը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: