ԵՐԵՎԱՆ 33 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,648.63 դրամ ԱՐԾԱԹ - 234.82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,921.12 դրամ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին, որում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին:

«Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտություն էր: Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 20%
Քամի՝ 5 կմ/ժ
33 C°
 
22°  35° 
19.07.2019
21°  35° 
20.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: