ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավետիք Վարդանյան․ Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ամփոփել է Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

«Ես վերջին հավաքի ժամանակ էլ ասացի, որ թիմը լավ պատրաստվել է։ Լավ արդյունքների սպասում էինք՝ անկախ նրանից, որ թիմի լավագույն ըմբիշները վնասվածքների պատճառով բացակայում էին։

Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում։ Չենք ունենում 2-3 ըմբիշ եւ միայն նրանցից չենք սպասում մեդալներ։ Օրինակ՝ Հրաչյայի մասին ոչինիչ ասել չեմ կարող։ Նա պարզապես բոլորիս զարմացրեց։ Մինչեւ այս առաջնություը ոչ մի լուրջ հաջողություն չէր ունեցել։ Այստեղ ստացավ իր հնարավորությունը եւ արդարացրեց իրեն։ Դուրս եկավ «մահվան խմբից»։ Այնպիսի ըմբիշների հաղթեց, որ անսպասելի էր բոլորի համար։ Եզրափակչում էլ տեսաք, ակնհայտ առավելությամբ հաղթեց։

Ցավում եմ, որ մեր ըմբիշները, որոնք գոտեմարտում էին կիսաեզփափակիչներում պարտվեցին։ Եթե նրանք իրենցից ուժեղ ըմբիշի պարտվեին, այս փաստն այդքան ցավոտ չէր լինի, բայց հավասար գոտեմարտերում պարտվեցին։

Այս արդյունքները թիմային մեծ  աշխատանք են։ Բոլորը նվիրված իրենց գործն են անում, իսկ տղաները՝ քրտնաջան աշխատում։

Աշխարհի առաջնության կազմում լինելու են փոփոխություններ։ Կարող եմ միայն ասել, որ 9 ըմբիշով չենք մասնակցելու։

Հիմա կվերադառնանք Երեւան, մեկ շաբաթ կհանգստանանք, այնուհետեւ վերականգնողական հավաքի կմեկնենք Վրաստան։ Կրկին մեկշաբաթյա հանգիստ։ Հունիսի 22-ից, հուլիսի 3-ը մեծահասակների ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնենք։ ԱԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնենք արտերկրում, բայց վայրը առայժմ հայտնի չէ»,-ասաց մարզիչը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով եւ նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր էր դարձել Հրաչյա Մարգարյանը (61 կգ), իսկ արծաթե մեդալը բաժին հասավ Մհեր Մարկոսյանին (86 կգ)։ Հունիսի 8-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: