ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի անունից ընդունելություն՝ ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 9-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների և հյուրերի, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա 2019 թվականի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի վերջին օրն է: Ես հուսով եմ, Թիերի, մենք կսկսենք աշխատել 2020 թվականի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի առաջին օրվա վրա:

Իսկապես, սրանք երեք հիանալի օրեր էին, որ միասին անցկացրեցինք: Ինչպես նշեցի առավոտյան, «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կամ որևէ այլ միջազգային համաժողովի կարևորագույն գործոնը դրանից որևէ նոր բան սովորելն է: Ես իսկապես շատ բան սովորեցի այս երեք օրվա ընթացքում: Ես սովորեցի ձեզնից, որ մենք դեռ կատարյալ չենք, որ աշխարհն ունի այդքան խնդիրներ՝ բնությունից, կլիմայից, աշխարհաքաղաքականությունից, ներքին քաղաքականությունից, մշակույթից մինչև թյուրըմբռնում, հանդուրժողականության բացակայություն և այլն: Սակայն ես շարունակում եմ լավատես լինել, քանի որ երբ մենք հավաքվում ենք միասին նմանօրինակ միջոցառումների շրջանակում, հատկապես՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի համար, այդ ամենը հույս է տալիս, որ մենք իսկապես կարող ենք կառուցել մեր տապանը, տապան «Մտքերի գագաթնաժողով»-ի, մարդկային մտքի, որոնք կմիավորվեն և կկարգավորեն բոլոր այն խնդիրները, որոնց այսօր առնչվում ենք, կկարողանանք հասկանալ, ինչպես վարվել մոլորակի հետ, ինչպես նախապատրաստել մեր երեխաների կյանքն ապագայում ու ինչպես դարձնել աշխարհն ավելի լավը գալիք սերունդների համար:

Կարևոր է, որ մենք այստեղ՝ Հայաստանում, խոսելով աշխարհի, մյուս տարածաշրջանների խնդիրների, աշխարհաքաղաքականության, տնտեսական խնդիրների կամ քաղաքակրթությունների երկխոսության մասին, ամեն անգամ զուգահեռներ ենք տանում մեր ներքին խնդիրների հետ: Ինչ-որ առումով մենք վերաբացահայտում ենք Հայաստանը ձեր՝ մեր ընկերների, աշխարհի, մեր գործընկերների տեսանկյունից: Եվ դա հետաքրքիր է, քանի որ ես վերաբացահայտեցի Հայաստանը, և այն հիասքանչ է:

Հաճելի էր այս տարի բոլորիդ հյուրընկալել այստեղ: Ակնկալում եմ բոլորիդ ընդունել նաև հաջորդ տարի, որը շատ ավելի հետաքրքիր գագաթնաժողով է լինելու մի քանի պատճառներով: Այժմ մենք գիտենք՝ ինչի մասին խոսել, իսկ երեք հիմնական հարցերը նույնն են՝ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել դա:

Հիմա ես փոքր-ինչ ավելին գիտեմ, քանի երեք օր առաջ: Սակայն ես դեռ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Եվ դուք կօգնեք բոլորին հաջորդ տարի գտնել ճիշտ պատասխաններ բոլոր երեք հարցերին: Շատ շնորհակալ եմ:

Սա վերջը չէ, սա սկիզբն է»: 

39151_b.jpg (1200×799)

39182_b.jpg (1200×837)

39132_b.jpg (1200×800)

39154_b.jpg (1200×799)

39133_b.jpg (1200×1364)

39153_b.jpg (1200×799)

39146_b.jpg (1200×760)

39140_b.jpg (1200×799)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: