ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնաթիռի ուղևորը շփոթվել է ու բացել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ելքի դուռը

Բրիտանական Մանչեսթում ինքնաթիռի ուղևորը պատահաբար բացել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ելքի դուռը ՝ մինչ օդանավը կթռչեր, ինչը հանգեցրել է մի շարք չվերթների հետաձգման: Այս մասին հայտնում է Regnum-ը` հղում կատարելով The Independent-ին

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ի երեկոյան՝ դեպի Իսլամաբադ թռիչքի պատրաստվող ինքնաթիռում:

Չնայած վահանակին, որը պահանջում էր կապել ամրագոտին, ուղևորներից մեկը որոշել էր գնալ զուգարան: Կինը սխալվել էր ու զուգարանի դռան փոխարեն բացել էր արտակարգ ելքի դուռը, որից հետո ինքնաթիռը կանգնեցվել է, ուղևորները իջեցվել են ինքնաթիռից ու թռիչքն իրականացվել է հաջորդ առավոտյան։

Պակիստանի միջազգային ավիաուղիների աշխատակիցները ներողություն են խնդրել ուղևորներից թռիչքը հետաձգելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: