ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասել է հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանում տեղի ունեցած հայտնի ներքաղաքական փոփոխություններից մեկ տարի հետո մեր հարաբերություններում պահպանվել է շարունակականությունը, սա երևի ամենակարևորն է: Դրանք կայուն զարգանում են, մնում են բարձր մակարդակի վրա և կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Միևնույն ժամանակ այդ հարաբերությունները զարգանում են և ադապտացվում նոր խնդիրներին, նոր իրականություններին ու պահանջմունքներին: Պարբերականորեն տեղի են ունենում շփումներ բարձր մակարդակներում»,- ասել է դեսպանը:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը նշել է նաև, որ հայերն իմաստուն ժողովուրդ են, որոնք կարող են լուծել երկրի առջև առկա խնդիրները, իսկ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: