ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ

Интерфакс

ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սահմանաքանակները, որոնք Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, որ Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, նա կվաճառի արտասահմանում, ինչն էլ տեղի է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ Միացյալ Նահանգները բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները»,- ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

«Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետև առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակին հասնելու համար»,- հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: