ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համահայկական խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան գագաթին

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանել է Կիլիկիա: Այս մասին տեղեկանում ենք Համահայկական խաղերի կոմիտեի պաշտոնական էջից

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ  Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա` եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:

ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝  այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է  լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: