ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Հայրապետյանը՝ Եվրո 2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի Ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է Armsport-ը:

32-ամյա դարպասապահը 7.9 գնահատականն է ստացել՝ կատարելով 9 սեյվ. դրանցից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո:

Հայրապետյանը մեկ անգամ հաջող է դուրս եկել սեփական հրապարակից ու տիրել գնդակին, մեկ անգամ էլ տիրել է բարձրից հետևած փոխանցմանը:

Հիշեցնենք, որ Արամ Հայրապետյանը երկու ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո 2020-ի 3-րդ՝ Հայաստան-Լիխտենշտեյն (3:0) և 4-րդ տուրի` Հունաստան-Հայաստան (2:3) հանդիպումներին:

SofaScore-ը 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել է նաև Կիլիան Մբապեին (Ֆրանսիա), Մարկո Ռոյսին (Գերմանիա), Մարեկ Համշիկին (Սլովակիա), Սերխիո Ռամոսին (Իսպանիա) և այլ խաղացողների:


 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: