ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինընդգծելովոր Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համարոր ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներինովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին և 31-ինինչպես նաև նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունըՄենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այնոր պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը և բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ և վճռականորեն իրականացված համապարփակ և հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակներըԱյդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրակոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքերդատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում և մարդու իրավունքների խախտումների շտկումԱյն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների և մոնիթորինգի մեխանիզմներիմասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանիՎենետիկի հանձնաժողովի և GRECO- ի եզրակացություններովՆման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբդրանց կանխատեսելիությունը և միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներումորի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր, 

Թորբյորն Յագլանդ»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: