ԵՐԵՎԱՆ 33 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

ԵԱՏՄ ակտիվ զարգացնում է արտաքին կապերը

www.eurasiancommission.org

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Վավերացման օգտին քվեարկել են 174 պատգամավոր, դեմ` 4-ը։

Պետք է նշել, որ Իրանում ԵԱՏՄ հետ այս համաձայնագիրն ընկալում են որպես նախադեպ Իրանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու համար: Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագիրը ենթադրում է առևտրային հարաբերությունների կազմակերպում առավելագույնս մոտեցված ԱՀԿ -ին կանոններին:

Համաձայնագրով սահմանվում են արտոնություններ դեպի Իրան արտահանվող մի շարք ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տավարի մսին (մաքսատուրքը 26%-ից կնվազի 10 %-ի), հանքային և գազավորված ջրերին (55 %-ից 14 %-ի), հրուշակեղենին (55%-ից , 20 %-ի) և այլն:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:

Պետք է նշել, որ ԵԱՏՄ գտնվում է արտաքին կապերի ակտիվ զարգացման փուլում: Բացի Իրանից, ազատ առևտրային հարաբերություններ ԵԱՏՄ ունի նաև Վիետնամի հետ:

Ներկայումս ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) պայմանագրեր կնքելու շուրջ քննարկումներ է վարում Սերբիայի, Սինգապուրի, Հնդկաստանի,  Եգիտպոսի, Իսրայելի հետ:

վրասիական տնտեսական միությունը տարբեր երկրների հետ ունի նաև ոլորտային հուշագրեր:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 11 կմ/ժ
33 C°
 
22°  32° 
27.06.2019
20°  31° 
28.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: