ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանում ձերբակալվածների թիվը հասել է 957-ի

Sputnik Казахстан

Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել և վարչական պատասխանատվության Է ենթարկվել 957 մարդ: Հունիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնեց Գլխավոր դատախազության հասարակական շահերի պաշտպանության ծառայության պետ Սափարբեկ Նուրպեիսովը: 

Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել: 

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին և 10-ին Ալմաթիում և Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման Է ենթարկել շուրջ 500, հունիսի 10-ին՝ շուրջ 200 մարդու: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: