ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորումը

Голос Америки

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիհետ կքննարկի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն այն բարեփոխումները, որոնք մտադիր է իրականացնել Ուկրաինայի նոր նախագահը, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարները՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան և Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ՝ նորմանդական ձևաչափի շրջանակում»: 
Հունիսի 13-ին ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, իսկ 18-ին՝ Գերմանիա:
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ այցի ծրագիրը նախատեսում է Զելենսկիի հանդիպումները Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարության, ինչպես նաև այդ երկրների խորհրդարանների ղեկավարների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: