ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձերբակալվե՞լ են Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակվածները. թուրք պատգամավորը՝ Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն մի քանի հարցադրում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա կատարած հարձակման կապակցությամբ, հայտնում է Ermenihaber-ը: 

Ընդդիմադիր պատգամավորը, ընդգծելով, որ այդ հարձակման հետևանքով հայ ընտանիքը մտադիր է վերադառնալ Հայաստան, Օքթային հղել է հետևյալ հարցերը.

1Արդյո՞ք Արփինե Թումանյանի վրա կատարված հարձակման մեղավորները ձերբակալված են, ի՞նչ տեսակ միջոցներ են ձեռնարկվել։ Հարձակումն իրականացրածների առնչությամբ ինչպիսի ապացույցներ են ի հայտ եկել:

2.  Եթե հարձակումը կատարած անձինք դեռ չեն ձերբակալվել, ապա ո՞րն է պատճառը։

3.  Սամաթիայում որևէ հետաքննություն իրականացվո՞ւմ է հայ քաղաքացիների տների վրա արված գրանշումների կապակցությամբ։

4. Վերջին 3 տարում քանի՞ մարդ է բերման ենթարկվել հայ քաղաքացիների, կամ նրանց տների վրա կատարված հարձակումների համար: Եթե կան այդպիսիք, ապա ինչպիսի՞ պատժատեսակ ու պատժաչափ է սահմանվել։ 

5. Արդյո՞ք Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրականացնում է որևէ աշխատանք հայերի դեմ պարբերաբար իրականացվող հարձակումները և սպառնալիքները կանխարգելելու ուղղությամբ:

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին հայաստանցի կնոջ բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: