ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով:

Հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը:

Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է օժանդակել Գյումրի քաղաքի՝ աջակցության կարիք ունեցող որևէ կրթօջախի՝ հաշվի առնելով, որ Սահակ վարդապետ Քեշիշյանը ժամանակին հոգևոր և մշակութային գործունեություն է ծավալել նաև Գյումրիում: «Այն լավագույն արժեքները, որ ստեղծվել են, որ ունենք, պետք է փոխանցենք հաջորդ սերնդին: Իզուր չէ, որ հայր Սահակն իր ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացրել: Այն մեր պատմական, կրթական ու մշակութային կենտրոնն է եղել և պետք է շարունակի այդպիսին մնալ», -ասել է նախագահը:

Հյուրերը պատրաստակամությամբ են ընդունել առաջարկը, ինչպես նաև ներկայացրել Սահակ վարդապետի հիշատակին նվիրված իրենց մյուս նախաձեռնությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: