ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանի մոտ կա իրավապահ մարմինների գործողություններին միջամտելու սխալի գիտակցումը

 «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ վերջին ձերբակալություններին: Վարչապետի պատասխանն առ այն, որ ինքը տեղյակ չէ՝ արդյոք բռնության կոչեր հնչեցրած բոլոր անձանց նկատմամբ իրավապահ մարմինները կիրառում են նույնանման գործողություններ, առնվազն թերահավատության տեղիք է տալիս: Բոլորս հիշում ենք, որ հենց կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետն անձամբ հանդես եկավ բռնության դեմ պայքարի հայտնի կարգադրությամբ, ուստի տրամաբանական է նաև, որ այդ գործընթացի վերահսկողությունը պետք է լինի նույն մակարդակում: Կամ առնվազն, վարչապետը պետք է որ տեղյակ լինի այդ համատեքստում ընթացող իրադարձություններից: Ուստի Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ ինքն այդ գործընթացներից տեղյակ չէ իրավապահ մարմինների գործողություններին չմիջամտելու հիմնավորման ներքո, աշխատաոճի տրամաբանության խախտում է կամ բարձր մակարդակով այդօրինակ հարցերին միջամտելու սխալի հստակ գիտակցում:

Նույնանման դիսոնանսի էլեմենտ է նկատվում նաև դատական համակարգի վրա քաղաքական ճնշումների՝ վարչապետի թեզի պարագայում: Մի կողմից վարչապետը հանդես է գալիս դատարանների դռները փակելու, դատավորների աշխատանքը խոչընդոտելու կոչով՝ հստակ ճնշում գործադրելով դատական իշխանության վրա, մյուս կողմից՝ Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությունը դատարանում համարում քաղաքական ճնշում: Ինքնին խնդրահարույց է, թե որքանով է մի պետության քաղաքական ներկայացուցչի երաշխավորությունը ճնշում համարվում այլ պետության դատական իշխանության վրա, բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա, ըստ նրա, դա վերաբերում է բոլորին անխտիր:

Այս ամենից զատ, ինձ համար շատ ավելի մտածելու տեղիք է տալիս «դավաճանների» ու «դավադիրների» մասին խոսակցությունները, որոնք, փաստորեն, հարցազրույցից պարզվեց, որ ոչ թե հստակ մեղադրանքներ են, կոնկրետ մարդիկ, այլ` քաղաքական հռետորաբանության դրսևորում: Երկրի ներսում ընթացող ցանկացած մանիպուլյացիա հաղթահարելի է, որքան էլ բացասական լինի, սակայն երբ դա արդեն ազգային անվտանգությանն է առնչվում, իսկ մենք այդ «դավադիր պատերազմ հրահարողների» մասին հայտնի հայտարարությունից հետո ականատես եղանք Ադրբեջանի կողմից այդ թեզի շահարկմանը, ապա զգուշավորությունը պետք է բազմապատկել: Ի վերջո, ամեն ինչ հնարավոր կլիներ բացատրել կառավարության այդօրինակ աշխատաոճով, լավը լինի դա, թե վատը, սակայն երբ նման գործելաոճը կիրառվում է ընտրողական սկզբունքով, խախտվում է կառավարման ողջ տրամաբանությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: