ԵՐԵՎԱՆ 35 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Մտադիր ենք համազգային մարզադաշտ կառուցել. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Shantnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր են համազգային մարզադաշտ կառուցել, փոխանցում է Tert.am-ը

Նա նշել է, որ այն չեն կարող, ցավոք, Հրազդան մարզադաշտի վերակառուցման հաշվին անել, քանի որ այն չի համապատսխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին:

«Հրազդան մարզադաշտն այսօր, ցավոք, վերականգնել հնարավոր է, բայց անգամ այդ  դեպքում ՈւԵՖԱ-ն այդ մազադաշտում թույլտվություն չի տալու պաշտոնական խաղեր անցկացնել, քանի որ  չի համապատասխանում անվտանգության պահանջներին, որոնք սահմանել է ՈւԵՖԱ-ն»,- ասել է նա և նշել, որ այնտեղ կարող են ուղղակի ներքին առաջնություններ անցկացնել:

Չնայած դրան, ասել է, որ Հրազդան մարզադաշտի սեփականատիրոջ հետ հանդիպել է և վերականգնման հարցը քննարկել են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Նա ասել է, որ ցանկանում են կառուցել նորը Երևանում, սակայն այստեղ էլ խնդիր կա, քանի որ այդ տրամագծով տարածք գտնել հնարավոր չէ, և իրենք դիտարում են Երևանին մոտ մարզերը: Այստեղ էլ, ըստ նրա, խնդիր է առաջանում պոտենցիալ ներդողների հետ, քանի որ ենթակառուցվածքներ մարզադաշտին կից պետք է լինեն՝ հյուրանոց, առևտրի կենտրոն և այլն, որ օգուտ ստանան, իսկ Երևանից դուրս դժվար է պատկերացնել, որ ներդումները հետ կստանան:

«Ազգային մարզադաշտի կառուցումը ենթադրում է, որ պետությունը որևէ մասնակցություն ֆինանսական առումով չի ունենալում, 100 միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, որոնք պետք է ներդրվեն ինչ-որ անհատի կամ ընկերության կողմից: Բայց Երևանից դուրս գալով՝ բիզնես բաղադիրիչը քչանում է, և կարող ենք ասել՝ կորում է: Չնայած այդ հանգամանքին, կան մարդիկ, որ բանակցում ենք և փորձելու ենք անպայման այդ մարզադաշտը կառուցել: Հավաստիացնում եմ՝ կարևոր կառույց է լինելու ՀՀ-ում և նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Վանեցյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
35 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: